Երգչուհիներ Նիկի Մինաժն ու Բեյոնսեն մրցանակներ են ստացել Black Entertainment Television (BET) մրցանակաբաշխության ժամանակ, որոնք նախատեսված են սևամորթների դերասանների համար։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
Մրցանակի կզամակերպիչների կարծիքով՝ Բեյոնսեն լավագույնն է դարձել անցած տարվա տվյալներով R&B անվանակարգում։ Լավագույն կատարող է դարձել Ֆարել Ուիլյամսը, իսկ հիփ-հոփ կատարող՝ Դրեյքը։ Մինաժը լավագույնն էր լավագույն հիփ-հոփ կին կատարող անվանակարգում։
Երաժշտության ոլորտում մեծ ներդրում ունենալու համար պարգևատրվել է 65-ամյա Լայոնել Ռիչին։