Իտալիայի քաղաքացիներն առաջարկում են Լամպեդուզա քաղաքի ղեկավար Ջուդի Նիկոլինիին և բնակիչներին առաջադրել որպես Խաղաղության Նոբելյան մրցանակի թեկնածուներ այն օգնության համար, որ կղզու բնակիչները ցուցաբերում են Իտալիա ժամանող ներգաղթյալներին: Այս մասին հաղորդում իտալական Corriere della Sera-ն:
Այս գաղափարը ծագել է նախօրեին Սիցիլիայի մոտ տեղի ունեցած նավաբեկությունից հետո, երբ զոհվել էին տասնյակ մարդիկ: Թերթում առաջադրման քայլը բացատրվում է Լոմպեդուզայի բնակիչների շրջանում եղբայրության, ինքնազոհության և առատաձեռնության տարածված լինելու պատճառով:
Սիցիլիա կղզու և Լամպեդուզա քաղաքի բնակիչներն առաջինն են տեսնում են աֆրիկացի ներգաղթյալներին, որոնք ծովով փորձում են մուտք գործել ԵՄ տարածք: