Սիրիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Լաթաքիա քաղաքի ռազմաօդային բազան, որը երկրի նմանատիպ խոշորագույն օբյեկտն է, ոչնչացվել է Միջերկրական ծովից իրականացված հարձակման հետևանքով: Այս մասին գրում է Al-Arabiya-ն:
Պաշտոնապես ոչ ոք իր վրա չի վերցրել այս հարձակման պատասխանատվությունը, սակայն արաբական հեռուստաալքի տվյալներով` հարձակումն իրականացրել են Իսրայելի ռազմաօդային ուժերը: Նման տեղեկություններ են տարածել նաև լիբանանյան և սիրիական լրատվամիջոցները: Իսրայելի պաշտպանության նախարարությունն այս տեղեկությունները չի մեկնաբանում:
Հայտնի է, որ Լաթաքիայի ռազմաբազան ամբողջությամբ ոչնչացվել է: Հրթիռակոծությունից հետո տեղի է ունեցել մի քանի պայթյուն: