Armtimes.com-ը գրում է.
Ֆրանսիական «Լադանիվա» խմբի ներկայացրած նոր տեսահոլովակը, որը նկարահանվել է հայերեն «Վայ, աման» երգի հիման վրա, մեկ օրում 376 հազարից ավելի դիտում ունի: Այն ակտիվորեն տարածվում ու քննարկվում է համացանցի հայկական տիրույթում: Խմբի միակ հայ մասնակիցը վոկալիստ Ժակլին Բաղդասարյանն է։ Աղջիկն արդեն 5 տարի է՝ բնակություն է հաստատել ֆրանսիական Լիլի քաղաքում։ Նախկինում ապրել է Բելառուսում:
Սա «Լադանիվա» խմբի առաջին հայերեն տեսահոլովակը չէ։ Ավելի վաղ նրանք ներկայացրել էին Իսահակյանի «Բինգյոլի երգը» ստեղծագործությունը: Նոր տեսահոլովակի մտահղացման, նկարահանման աշխատանքների, արձագանքների եւ հետագա ստեղծագործական ծրագրերի մասին զրուցել ենք Ժակլին Բաղդասարյանի հետ:
— Ժակլին, ձեր վերջին տեսահոլովակը համացանցում լայն տարածում ստացավ, սպասու՞մ էիք նման արձագանքի:
-«Վայ ամանի» հեղինակը մենք ենք, երգի բառերն ու երաժշտությունը ես եմ գրել, ակորդները՝ Լուի Թոմասը: Շատ զարմացած ենք ու ուրախացած: Առաջին երգը, որ ձայնագրել էինք՝ «Բինգյոլը», էլի շատ լավ էին ընդունել, բայց այս անգամ շատ- շատ են հավանողները, ու տպավորություն է, թե մենք քիչ էինք ու շատացանք: Նման տաք ընդունելություն չէինք սպասում:
Մանրամասն՝ սկզբնաղբյուրում