Հայաստանի առաջին Հանրապետության օրվա առթիվ զրուցեց պատմաբան Հայկ Հովհաննիսյանի հետ:
-Ի՞նչ համեմատություններ կարող ենք անցկացնել առաջին ու երրորդ Հանրապետությունների միջև:
-Ճիշտն ասած աշխարհաքաղաքական այն իրադրությունը, որը կար այն ժամանակ, ցավոք սրտի, նպաստավոր չեղավ մեր պետականությունը պահպանելու առումով: Ճիշտ է, մենք հաճախ մեղադրում ենք անհատ գործիչներին, սակայն ամեն բան օբյեկտիվ հայացքի կարիք է զգում: Այս առումով իրավիճակային նմանություն գրեթե չկա: Սովը, պատերազմը, տարատեսակ հիվանդությունները, գաղթականները այն օրերին սարսափելի ու անլուծելի խնդիր էին մեզ համար: Մենք այդ օրերին ունեցանք բազմաթիվ նվիրյալներ Արամ Մանուկյանի պես, ովքեր մեր խեղճ անկախությունն իրենց շնչով տաքացնելով էին պահպանում:
-Ի՞նչ գնահատական կտաք այսօրվա անկախության ընկալումներին:
-Ինձ թվում է, մենք դեռևս չենք կարողացել գնահատել անկախությունը: Երրորդ հանրապետության հիմնման օրվանից մենք ինքնիշխանության ու անկախության պահպանումը փոխարինեցինք ինտեգրացիաներով, ինչի արդյունքը ցավոք հիմա զգում ենք:
-Հնարավո՞ր է նման իրավիճակ ստեղծվի հիմա, ու մենք նորից կորցնենք մեր անկախությունը:
-Բացառում եմ: Նախ, ի տարբերություն նախորդ հանրապետության, մենք այսօր բավական կայացած ենք, և երկրորդ, ժողովրդի բարոյահոգեբանական վիճակն այլ է: