տուն Լուրեր Ի տարբերություն Հայաստանի` Ուկրաինայում հասարակության մեջ կա խիստ ձևավորված ջրբաժան. Ալեքսանդր Մարկարովը...

Ի տարբերություն Հայաստանի` Ուկրաինայում հասարակության մեջ կա խիստ ձևավորված ջրբաժան. Ալեքսանդր Մարկարովը Ուկրաինայի քաղաքացիական ընդվզման մասին

289
0

g_image

Ի տարբերություն Հայաստանի` Ուկրաինայում կա խիստ ձեւավորված եւ արտացոլված ջրբաժան հասարակության մեջ, որտեղ մոտ 40-ից  45 տոկոսը ցուցադրում է իր պրոեվրոպական, պրոռուսաստանյան եւ այլ դիրքորոշումները: Այսօր այս մասին Araratnews.am-ի հետ զրույցում ասաց ԱՊՀ երկրների ինստիտուտի հայկական մասնաճյուղի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը` անդրադառնալով վերջին օրերին Ուկրաինայում մեծ ալիք բարձրացրած քաղաքացիական ընդվզումներին:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 21-ին Ուկրաինայի կառավարությունը հայտարարեց, որ դադարեցնում է Եվրոպական Միության շրջանակներում Ասոցացման պայմանագրի նախաստորագրման աշխատանքները, որից հետո Ուկրաինայում քաղաքացիական շարժման մեծ ալիք բարձրացավ, քանի որ նրանք դեմ են Մաքսային միությանն անդամակցելուն:

«Իրենք հանդես են գալիս բավական կտրուկ ձեւով այն տեսանկյունից, որ կա «կամ, կամ» տարբերակը: Հայաստանում մարդիկ շատ լավ գիտակցում են, որ Եվրոպան եւ Մաքսային միությունը  հանդես չեն  կարող գալ որպես «կամ, կամ» տարբերակ, որովհետեւ խոսքը ընդամենը երկու կողմերի հետ հնարավոր համագործակցության մասին է, որը կարող է բերել Հայաստանին ավելի նպաստավոր պայմաններ»,- ասում է Մարկարովը:

Այն հարցին, թե ինչու Հայաստանում այդպիսի զանգվածային բողոքի ակցիաներ տեղի չունեցան, ինչպես այժմ Ուկրաինայում է` կապված Մաքսային միությանն անդամակցելու եւ Ասոցացման պայմանագրի նախաստորագրումից հրաժարվելու հետ, Մարկարովը պատասխանեց, որ երբ Հայաստանում հայտարարվեց Մաքսային միությանն անդամակցելու մասին, շատերը դա ընկալեցին որպես «նորմալ քաղաքականություն դրսեւորում», որը բխում է Հայաստանում գոյություն ունեցող եւ քաղաքական, եւ տնտեսական այլ շահերից:

«Իհարկե, Հայաստանում գոյություն ունի զանգված, որի համար այսպիսի դիրքորոշումը հանդես եկավ որպես կտրուկ որոշում, բայց եւ Ուկրաինայում, եւ Հայաստանում կան տարբեր ավանդույթներ` կապված  իշխանություն-հասարակություն փոխհարաբերությունների հետ: Մի երկու տարբերություն առնվազն կարող ենք նշել. մեկն այն է, որ կա համապատասխան ավանդույթ, երկրորդը այն հանգամանքը, որ ուժերը, որոնք ներկայացնում են ավելի պրոեվրոպական դիրք, Ուկրաինայում ավելի ուժեղ են: Եվ երրորդը այն հանգամանքն է, որ այս ընտրությունը մեզանում հանդես չի եկել որպես ընտրություն երկուսի միջեւ (Եվրամիությո՞ւն, թե՞ Մաքսային միություն), դա եղել է այն անհրաժեշտ եւ բանական ընտրությունը, որը պայմանավորված է եղել եւ ընդունված մեր հասարակության մեջ»,- ասաց Մարկարովը:

Լիլիթ Առաքելյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here