Հռոմի Ֆրանցիսկոս պապը, նախօրեին վատիկանյան սուրբ Մարֆայի հյուրատան զանգակատանը գլխավորելով ժամերգությունը, հայտարարել է, որ իր ծերերին չհարգող ժողովուրդը զրկված է հիշողությունից, հետևաբար՝ նաև ապագայից։ Իր քարոզում նա հիշատակել է Եղիազարի պատմությունը, որը հանուն Աստծո ընդունել է մարտիրոսությունը՝ իբրև ազնվության օրինակ ծառայելով երիտասարդներին։
«Մենք ապրում ենք այնպիսի ժամանակներում, երբ տարեց ու ծեր մարդկանց հետ հաշվի չեն նստում։ Սարսափելի է ասել՝ նրանցից ցանկանում են հեռու մնալ՝ համարելով, թե նրանք խանգարում են, ձանձրացնում են։ Ծերունիները մեզ են փոխանցում պատմությունը, վարդապետությունը, հավատը։ Նրանց կացելի է համեմատել հին բարի գինու հետ. Նրանց կրում են այն ազնվական ուժը, որը մեզ են տալիս իբրև ժառանգություն»,- պեպի խոսքերն է փոխանցում Վատիկանի ռադիոն։
Պոնտիֆիկը, դիմելով հավաքվածներին, հիշել է իր մանկության օրերին լսած պատմությունը ծերունու մասին, որին որդին առանձին սեղանի շուրջ է նստեցնում, որովհետև ուտելիս թափթփում է…
Մեր նախնիների մասին հոգտանելը ամրապնդում է մեր հավատը։ Հաճախ ծերությունը մեզ այլանդակ է պատկերանում, բայց հենց ծերերն են այն ժառանգության կրողը, որը ոենք պիտի ընդունենք։
«Ժողովուրդը, որ չի պահպանում իր ծերերին, չի հարգում տարեց մարդկանց, ապագա չունի, որովհետև չունի հիշողություն։ Նա ինքն է իրեն զրկել հիշողությունից»,- հայտարարել է Ֆրանցիսկոս պապը։