Հանրահայտ ռուս սուպերմոդել Իրինա Շեյքը հայտնվել է 7Hollywood նորաձևության ամսագրի նոր համարում: Մի քանի լուսանկար հրապարակվել է ամսագրի Instagram-ի էջում:
Ամսագրի էջերում 33-ամյա մոդելը ներկայացել է ֆրանսիացի դիզայներ Թիերի Մուգլերի ստեղծած կերպարներով:
Նկարներից մեկում Շեյքը կրում է ոսկեգույն մետաղյա սեղմիրան և չոկեր վզնոց:
Մյուս լուսանկարում սուպերմոդելը կրում է սև կիսաթափանցիկ բոդի, երրորդում՝ գունավոր հանդերձանք:

