տուն Քաղաքական Միջազգային Իրինա Բոկովան վերընտրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարի պաշտոնում

Իրինա Բոկովան վերընտրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարի պաշտոնում

158
0

1111111111111

Ուրբաթ օրը ՅՈՒՆԵՍԿՕ-ի (Միավորված ազգերի կազմակերպության կրթության, գիտության և մշակույթի ստորաբաժանումը) գլխավոր տնօրեն է վերընտրվել Իրինա Բոկովան։ Այս մասին հաղորդում է միջազգային կազմակերպության պաշտոնական կայքը։ Քվեարկությունը տեղի է ունեցել կազմակերպության կենտրոնական գրասենյակում, որը գտնվում է Փարիզում։

Բոկովան վերընտրվել է առաջին տուրի արդյունքներով։ Նա ստացել է քվեարկողների մեծամասնության ձայները՝ 39 ձայն՝ 58-ից։ Բոկովայի մրցակիցներն այս անգամ Ֆրանսիայում Ջիբութիի դեսպան Ռաշադ Ֆարահն էր և լիբանանցի Ժոզեֆ Մաիլան, ովքեր հավաքել են համապատասխանաբար՝ 13 և 6 ձայն։ Մինչև 2009 թվականը Բոկովան զբաղեցնում էր ՄԱԿ-ում Բուլղարիայի դեսպանի պաշտոնը։ Այդ տարի նա դարձավ ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաջին կին ղեկավարը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here