Իրաքի Անբար նահանգում տեղի ունեցած մի շարք պայթյունների հետևանքով զոհվել է առնվազն 29 մարդ: Այս մասին France Presse գործակալությանը տեղյակ են պահել նահանգային ոստիկանությունում:
Ականապատված մի քանի մեքենաների պայթյունից և փոխհրաձգությունից հետո ոստիկանները հաշվել են 26 ոստիկանի և երեք քաղաքացիների դիակներ: Ոստիկանության ևս 26 աշխատակից վիրավորվել է:
Այս միջադեպի այլ մանրամասներ չեն հաղորդվում: