Իրաքի Բայջի քաղաքի նավթավերամշակման գործարանի տարածքում շարունակվում են իրաքյան բանակի և «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման մինջև ընթացող բախումները:
Ավելի վաղ Իրաքի բանակը հայտարարել էր, որ գործարանն անցել է զինվորականների հսկողության տակ, իսկ գրոհայինները դուրս են մղվել հաստատության տարածքից:
Սակայն, ինչպես հաղորդվում է, նավթավերամշակման գործարանի մասնաշենքերից մեկի վրա շարունակում է ծածանվել «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորման սև դրոշը:
Բայջիի գործարանի հզորությունը կազմում է օրական 310 հազար բարել: Այստեղ օրական արտադրվում է 11 միլիոն լիտր բենզին և դիվառելիք: Վերջին օրերին ձեռնարկության աշխատանքը դադարեցվել է: