տուն Աշխարհ Իրաքում հակակառավարական ցույցերը շարունակվում են. կա 6 զոհ

Իրաքում հակակառավարական ցույցերը շարունակվում են. կա 6 զոհ

208
0

Իրաքում ներքաղաքական ճգնաժամը գնալով ավելի ու ավելի է խորանում: Բաղդադում և Իրաքի մյուս խոշոր քաղաքներում անցկացվող հակակառավարական բողոքի ակցիաները դրամատիկ ընթացք են ստացել:

Կատաղի բախումներ են գրանցվել ակտիվիստների ու իրավապահ մարմինների միջև:

RegionMonitor-ը հայտնում է, որ ոստիկանները կրակ են բացել ցուցարարների ուղղությամբ, ինչի հետևանքով 4 քաղաքացի է զոհվել: Նշվում է, որ Իրաքի Բասրա քաղաքում էլ 2 ոստիկան է սպանվել:

Փողոց դուրս եկած քաղաքացիներին վրդովել է այն, որ կառավարությունն ականջալուր չէ իրենց պահանջներին: Ցուցարարները պահանջում են անկախ վարչապետ նշանակել և ընտրական նոր օրենքով արտահերթ ընտրություններ անցկացնել: Իրաքի իշխանությանը տված վերջնաժամկետը լրացել է, ինչն էլ ակտիվիստներին ստիպել է կրկին դուրս գալ փողոց: