տուն Քաղաքական Միջազգային Իրաքում կթույլատրեն երեխաների ամուսնությունը

Իրաքում կթույլատրեն երեխաների ամուսնությունը

53
0

article-0-1aad6692000005dc-770_634x373

Իրաքի արդարադատության նախարար Հասան Ալ-Շամարին խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել մի օրինագիծ, որով օրինականացվում է մուսուլմանական ջաֆարիականության հետևորդների իրավունքն ամուսնանալու մինչև չափահասությունը։

Օրինագիծն արդեն հավանության է արժանացել նախարարների կողմից, սակայն որոշ քաղաքական գործիչներ, կրոնական և հասարակական կազմակերպություններ վստահ են, որ այս օրինագիծը հակասում է Սահմանադրությանը և խախտում կանանց ու երեխաների իրավունքները։ Ջաֆարիականության ուսմունքի համաձայն՝ թույլատրվում է աղջիկների ամուսնությունը 9-ը, իսկ տղաներինը՝ 15 տարեկանում։ Բացի այդ, դատավորը կարող է ամուսնությունը գրանցել ավելի վաղ տարիքում՝ հոր կամ պապի համաձայնությամբ։ Այս կետը խախտում է ՄԱԿ-ի՝ երեխաների իրավունքների հռչակագրին։

Փորձագետները կարծում են, որ այս օրինագծով կրկին կթեժանան քննարկումները իրաքի հասարակության էթնոդավանական խմբերի միջև տարբերությունների և երկրի հետագա զարգացման ուղիների վերաբերյալ՝ մնալ աշխարհիկ, թե որդեգրել կրոնապետական ուղին։