Իրաքում բնակվող եզդիների շուրջ ծայրահեղ վտանգավոր իրավիճակ է ստեղծվել: Երեկ Իսլամական հանրապետություն ահաբեկչական կազմակերպության զինյալները լայնածավալ հարձակում էին սկսել եզդիաբնակ Շանգալ մարզի ուղությամբ: Եզդիներից կազմված աշխարհազորը կատաղի մարտ է վարել ահաբեկիչների հետ, սակայն առավոտյան արդեն զինամթերքի սպառման հեևանքով` մարզի հարավային որոշ ինքնապաշտպանական խմբեր ստիպված են եղել նահանջել: Այս պահին Շանգալի հարավային հատվածը գտնվում է ահաբեկիչների վերահսկողության տակ և խաղաղ բնակչությունը հեռանում է լեռներ, իսկ իրենց բնակավայրերից չհեռացողներին ահաբեկիչները սպանում են: Այս պահին անհայտ է, թե քանի խաղաղ բնակիչ է սպանվել, սակայն համացանցում ահաբեկիչները սկսել են արդեն լուսանկարներ տարածել: Իրաքի քրդական ինքնավարության զինված ուժերը եզդիաբնակ տարածքները ահաբեկիներին են հանձնում առանց մարտերի և որևէ կերպ չեն օգնում եզդի աշխարհազորին: Եզդիական Բաադր բնակավայրի բնակիչները փակել են Էրբիլ-Դուհոկ ավտոճանապարհը և պահանջում ենք քրդական կառավարությունից, որպեսզի զինված օգնություն տրամադրվի Շանգալի եզդիներին:
Եզդիները հեռանում են իրենց բնակավայրերից, որոնք գտնվում են ահաբեկիչների վերահսկողության տակ:
Բաադր բնակավայրի բնակիչները փակել են Էրբիլ-Դուհոկ ավտոճանապարհը
Շանգալի հարավային հատվածի բնակիչները բարձրացել են լեռներ, որտեղ չկա սննունդ և ջուր:
Ահաբեկիչների տարածած լուսանկարը` Շանգալից