տուն Քաղաքական Միջազգային Իրաքում գրոհայինները մզկիթներ են ոչնչացնում

Իրաքում գրոհայինները մզկիթներ են ոչնչացնում

67
0

rsz_1011671887«Իսլամական պետություն» (նախկինում՝ «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն») կոչվող սուննիական խմբավորման գրոհայիններն իրենց կողմից զավթված Մոսուլ քաղաքում ավերել են մի շարք մզկիթներ ու հուշահամալիրներ: Այս մասին հաղորդել է «Ալ Արաբիա» հեռուստաալիքը:

Ինչպես նշում է աղբյուրը՝ նվազագույնը 4 սուննիական հուշահամալիր ու 6 շիական մզկիթ է ավիրվել իրաքյան Նայնավա նահանգի կենտրոն Մոսուլում: Գրոհայինների կողմից համացանցում հրապարակված լուսանկարներում երևում է, թե ինչպես են մուսուլմանական պաշտամունքային վայրերը ոչնչացվում բուլդոզերներով, ինչպես նաև պայթուցիկ միջոցներով:

Տեղի բնակիչները հեռուստաալիքին հաղորդել են, որ ներկայումս «Իսլամական պետության» գրոհայինները զավթել էին քաղաքի երկու տաճարները:

«Մենք շատ ենք նեղսրտած նրանից, որ այդ սրբավայրերը վոր մեզ էին փոխանցվել մեր պապերից ու ապուպապերից, ավերվել են: Դրանք մեր քաղաքի տեսարժան վայրերն էին», — նշել է մոսուլցի մի տղամարդ:\