Իրաքի՝ մեծությամբ երկրորդ՝ Մոսուլ քաղաքը գրավվել է ծայրահեղական գրոհայինների կողմից: Ականատեսների խոսքերով՝ հազարավոր շիաներ խուճապահար լքում են քաղաքը:
Զինված գրոհայիններն այսօր՝ հունիսի 10-ին իրենց հսկողության տակ են վերցրել Մոսուլի պետական նշանակության բոլոր կառույցները:
«Քաղաքն այլևս չի գտնվում պետության հսկողության տակ»,- հայտարարել է պաշտոնական Բաղդադի ներկայացուցիչը: Նախորդ օրերի ընթացքում Մոսուլում ընթանում էին դաժան մարտեր: Այս մասին հաղորդում է France-Presse-ը:
Reuters գործակալության տվյալներով՝ քաղաքի գրավմանը մասնակցել են «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորման հարյուրավոր գրոհայիններ: Նինևիա նահանգի նահանգապետը միայն վերջին պահին է կարողացել լքել Մոսուլում գտնվող իր կեցավայրը: