Իրաքում գործող զինյալները կարողացել են իրենց հսկողության տակ վերցնել երկրի արեւմուտքում գտնվող Ջալավլա քաղաքը։ Հաղորդում է ԻՆՏԵՐՖԱՔՍ-ը։
Հինգշաբթի երեկոյան անվտանգության ուժերի աշխատակիցները հեռացել են այդ քաղաքից, ինչից հետո այնտեղ մտել են զինյալները։ Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Իրաքի անվտանգության վատթարացող իրավիճակի հետ մի շարք ամերիկյան ընկերություններ, որոնք աշխատում էին պաշտպանության ոլորտում իրաքյան ղեկավարության համար, երկրից էվակուացրել են իրենց աշխատակիցներին։ Խոսքը ԱՄՆ քաղաքացիների մասին է, ովքեր գտնվում էին Բալադի ավիաբազայում։
Հիշեցնենք, որ վերջին օրերին իրաքյան գրոհայիններին հաջողվել է գրավել մի շարք խոշոր քաղաքներ։