Իրաքում ամերիկյան ռեժիմի տեռորիստական գործողությունը միջազգային օրենքներին հակասող ակտ էր: Այս մասին, այսօր՝ հունվարի 8-ին, ՀՀ-ում Իրանի դեսպանատանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է փոխդեսպան Ա. Մոթաղին:
Նա տեղեկացրել է, որ ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատանը գեներալ- հրամանատար Ղասեմ Սոլեյմանիի նահատակության կապակցությամբ բացվել է «Սգո մատյան», որը բաց կլինի նաեւ վաղը ժամը 11-12-ին:
Վերջինիս խոսքով, գեներալ Սոլեյմանին ահաբեկչության ենթարկվեց Իրաքում ԱՄՆ-ի կողմից.
«Գեներալ Սոլեյմանին եւ իր ռազմակիցները շատ մեծ դերակատարություն ունեցան Իրաքում եւ Սիրիայում ահաբեկիչների դեմ պայքարում, այդ թվում ԴԱԵՇ-ականների դեմ: Նրանց դերակատարությունը շատ կարեւոր է Իրաքի եւ Սիրիայի կառավարությունների դիմակայության գործում: Գեներալ Սոլեյմանին եւ իր ռազմակիցները իրենց անձնազոհությամբ փրկեցին հազարավոր մարդկանց կյանքեր Իրաքում եւ Սիրիայում:
Մանրամասները՝ տեսանյութում։