տուն Քաղաքական Միջազգային Իրաքում ահաբեկչությունները խլել են ավելի քան 70 մարդու կյանք

Իրաքում ահաբեկչությունները խլել են ավելի քան 70 մարդու կյանք

180
0

1372796134_0191.1000x800

Առնվազն 70 մարդ է զոհվել Իրաքում երկուշաբթի օրը տեղի ունեցած ահաբեկչություններից։ Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը՝ հղում կատարելով տեղի իշխանություններին։ Երկուշաբթին ամենարյունալին էր վերջին երկու ամսվա ընթացքում։

Բաղդադի հարավում երկու ականապատված մեքենաների պայթյունից զոհվել է 23 շիա ուխտագնաց, ավելի քան 50 մարդ վիրավորվել է։ Ավելի վաղ հաղորդվում էր 17 զոհի մասին։

Իրաքի հյուսիսում գտնվող Մոսուլ քաղաքում գրոհայինները ռմբակոծել են ուղևորատար ավտոբուսը, որի հետևանքով զոհվել է 12 մարդ։ Բեյջի քաղաքում գրոհայինները հարձակվել են ոստիկանական շենքի վրա։ Սպանվել է 8 ոստիկան, 5-ը վիրավորվել է։ Մի քանի ահաբեկչություն տեղի է ունեցել Բաղդադում և Իրաքի յլ քաղաքներում։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here