Իրաքի Ալ-Սադիյա քաղաքում մահապարտ ահաբեկչի կողմից կազմակերպված պայթյունի հետևանքով զոհվել է 22 շիա ուխտագնաց: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը:
Ավելի վաղ հաղորդվել էր 16 զոհի մասին: Նույն աղբյուրը տեղեկացնում է, որ վիրավորների թիվը հասել է 70-ի: Մահապարտն իրեն պայթեցրել է Աշուրա տոնը նշող շիաների մեծ ամբոխի մեջ: