տուն Քաղաքական Միջազգային Իրաքյան Քրդստանի մայրաքաղաքը դարձել է ահաբեկիչների կենտրոնատեղի. Իրաքի վարչապետ

Իրաքյան Քրդստանի մայրաքաղաքը դարձել է ահաբեկիչների կենտրոնատեղի. Իրաքի վարչապետ

84
0

rsz_1784

Իրաքյան Քրդստանի մայրաքաղաք Էրբիլ քաղաքը դառնում է «Իսլամական պետություն» (նախկինում՝ «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորման ռազմակայանը: Իր ամենշաբաթյա հեժուստաուղերձում նման հայտարարությամբ է հանդես եկել Իրաքի վարչապետ Նուրի ալ Մալիքին:

«Մենք չենք լռելու այն մասին, որ Էրբիլը դարձել է «Իսլամական պետության», բաասականների (երկրում արգելված «Արաբական սոցիալիստական վերածնունդ» կուսակցության կողմնակիցների), «Ալ Քաիդայի» և այլ ահաբեկիչների ռազմակայանը», — նշել է իրաքյան կառավարության ղեկավարը:

Երկրում հակամարտության խորացմանը զուգահեռ շիկանում է նաև ներքաղաքական իրավիճակը: Իրաքյան Քրդստանի ղեկավար Մասուդ Բարզանին հայտարարել է, որ անհրաժեշտ է հանրաքվե անցկացնել Իրաքի կազմից դուրս գալու վերաբերյալ: Նման քայլը հարուցել է պաշտոնական Բաղդադի դժգոհությունը և, փորձագետների կարծիքով, կարող է բերել երկրի հետագա պառակտմանը: