տուն Քաղաքական Միջազգային Իրաքյան Քրդստանից նավթի առաքումը Թուրքիայի տարածք կսկսվի հունվարի վերջին

Իրաքյան Քրդստանից նավթի առաքումը Թուրքիայի տարածք կսկսվի հունվարի վերջին

149
0

turkey iraq kurds oil

Իրաքյան Քրդստանից դեպի Թուրքիա նավթի առաքում կսկսվի այս տարվա հունվարի վերջին։ Հաղորդում է Reuters գործակալությունը։

Առաջին խմբաքանակը՝ շուրջ 2 մլն բարել նավթ նոր կառուցված նավթամուղով կհասնի թուրքական Ջեյհան նավահանգիստ, որտեղից կառաքվի այլ երկրներ։ Մինչև մարտ այդ նավթամուղով ամսական կարտահանվի 6 մլն բարել նավթ, իսկ մինչև տարեվերջ՝ 12 մլն։

Հիշեցնենք, որ 2013 թվականի նոյեմբերին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիպ Էրդողանը և Իրաքի Քրդստանի վարչապետ Նեչրիվան Բարզանին ստորագրել էին համաձայնագիր, որով նախատեսվում էր նավթ և գազ արտահանել դեպի միջազգային շուկաներ Թուրքիայի տարածքով։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here