տուն Քաղաքական Միջազգային Իրաքի վարչապետը հայտնել է իր դեմ նախապատրաստվող մահափորձի մասին

Իրաքի վարչապետը հայտնել է իր դեմ նախապատրաստվող մահափորձի մասին

255
0
مصطفى الكاظمي

Իրաքի վարչապետ Մուստաֆա ալ-Քազեմին հեռուսատեսությամբ հայտարարել է, որ տեղեկություն է ստացել իր դեմ պատրաստվող մահափորձի մասին:

«Ես հաշվետվություն եմ ստացել անվտանգության մարմիններից Մոսուլ կատարած այցի ժամանակ ինձ սպանելու ծրագրերի մասին»,- РИА Новости-ի փոխանցմամբ՝ ասել է վարչապետը տեսաուղերձի ժամանակ:

Վերջինս դա որակել է որպես վախեցնելու փորձ և շանտաժ: Քաղաքական գործչի խոսքով՝ ինքը «պատրաստ է աշխատել Իրաքի համար մինչև վերջին շունչը»:

Ալ-Քազեմին վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո առաջին անգամ Մոսուլ է այցելել չորեքշաբթի: