PLOS Medicine ամսագիրը հրապարակել է ամերիկացի, կանադացի և իրաքցի գիտնականների եզրակացությունը Իրաքի պատերազմի զոհերի թվի վերաբերյալ: Ըստ նրանց, Իրաքյան պատերազմի զոհ է դարձել երկրի մոտ կես միլիոն բնակիչ:
Գիտնականներն իրենց եզրակացությունը հիմնում են 2000 իրաքյան ընտանիքների շրջանում անցկացված հարցումների արդյունքների վրա: Հարցումներն անցկացվել են 2011 թ. հունիսին: Հարցված ընտանիքները ընտրվել են պատահականության սկզբունքով և ներկայացնում են Իրաքի բոլոր մարզերը: Հարցման մասնակից ընտանիքներին հարցրել են պատերազմի սկզբից մինչև 2011 թ. մահացած հարազատների մասին:
Հարցման արդյունքում պարզ է դարձել, որ պատերազմի տարիներին զոհերի թիվը կազմել է մոտ 405 հազար մարդ երկրի սահմաններում և 55 հազար փախստական: