տուն Լուրեր Իրաքի Մոսուլ քաղաքից արդեն տասնյակ հազարավոր քրիստոնյաներ են դուրս եկել

Իրաքի Մոսուլ քաղաքից արդեն տասնյակ հազարավոր քրիստոնյաներ են դուրս եկել

115
0

իրաք

Իրաքի Մոսուլ քաղաքից արդեն տասնյակ հազարավոր քրիստոնյաներ են դուրս եկել: Այս մասին հայտնում է pukmedia.com լրատվական կայքը: «Իրաքի և Լևանտի իսլամական հանրապետություն» ահաբեկչական կազմակերպության ներխուժումից հետո քրիստոնյաները իրենց անվտանգ չեն զգում: Ինչպես հայտնի է, քաղաքը և հարակից շրջանները գտնվում են նշված ահաբեկչական կազմակերպության ենթակայության տակ: Ահաբեկչական կազմակերպության ներխուժումից տուժել են ոչ միայն քրիստոնյաները, այլ նաև կրոնական այլ համայքնների ներկայացուցիչները: Ահաբեկիչներն ստիպում են նրանց ընդունել իսլամ` հակառակ դեպքում սպառնալով սպանել նրանց: Այսօր արդեն Մոսուլ քաղաքում գրեթե ոչ մուսուլմաններ չեն մնացել: