Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հաստատել է տեղեկությունն այն մասին, որ իրաքյան իշխանությունները տեղեկացվել են երկրում Իրանի կողմից ամերիկյան ռազմակայաններին հասցվելիք հարվածների մասին:
Այդ մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն՝ Իրանի ԱԳՆ-ին հղումով:
«Իրանը Իրաքի զինված ուժերին և կառավարությանը նախապես ծանուցել է այս գիշեր իրականացված գործողությունների մասին»,-նշել է Զարիֆը:
Բացի այդ, նախարարի խոսքով, ԱՄՆ-ի ներկայությունը մերձավոր արելյան տարածաշրջանում հանգեցնում է բացառապես ապակառուցողական հետևանքների: