տուն Աշխարհ Իրաքը նոր վարչապետ ունի

Իրաքը նոր վարչապետ ունի

165
0

Իրաքի նախագահ Բարհամ Սալիհը երկրի վարչապետ է նշանակել Ադնան ազ-Զուրֆիին։ Հենց նրան էլ հանձնարարվել է ներկայացնել կառավարության նոր կազմ։ Այս մասին հայտնում է տեղական մամուլը։

Կառավարության նոր ղեկավարը պարտավոր է իր կառավարության կազմը ներկայացնել 30 օրվա ընթացքում։ Դրանից հետո երկրի խորհրդարանը պետք է որոշում կայացնի՝ վստահության քվե տալի՞ս է նոր կառավարությանը, թե՞ ոչ։

Մինչ այդ, նշենք, որ Ազ-Զուրֆին 7 տարի շարունակ եղել է երկրի նահանգներից մեկի՝ Նաջաֆի ղեկավարը։