տուն Քաղաքական Միջազգային Իրաքը միջդավանական բախումները կանխելու համար օգնություն է խնդրել ԱՄՆ-ից

Իրաքը միջդավանական բախումները կանխելու համար օգնություն է խնդրել ԱՄՆ-ից

234
0

090407-A-0903M-011.jpg

Իրաքի կառավարության ղեկավար Նուրի Մալիքին ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ հանդիպման ժամանակ քննարկել է միջդավանական բախումները կանխելու համար իրաքյան կողմին աջակցության մեծացման հարցը։ Այս մասին տեղեկացնում է BBC-ն։

Վաշինգտոնում կայացած հանդիպման ժամանակ Իրաքի վարչապետն ԱՄՆ-ից խնդրել է ռազմական տեխնիկա, այդ թվում՝ ռազմական ուղղաթիռներ։ Օբաման, իր հերթին, նշել է, որ Իրաքը պետք է ընդունի ընտրությունների մասին օրենքը և ձգտի բանակցությունների միջոցով հարթել միջդավանական հակամարտությունները։

Հիշեցնենք, որ 2013 թվականը դարձել է ամենաարդյունալին 2007 թվականից հետո։ Ահաբեկչական գործողությունների հետևանքով այս տարի զոհվել է 7 հազար մարդ, իսկ հոկտեմբեր ամիսը դարձել է ամենաարյունալին՝ 2008 թվականի ապրիլից հետո։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here