տուն Քաղաքական Միջազգային Իրաքը կարող է նավթ արտահանել Սիրիայի, Հորդանանի կամ Իսրայելի տարածքով` շրջանցելով Թուրքիան

Իրաքը կարող է նավթ արտահանել Սիրիայի, Հորդանանի կամ Իսրայելի տարածքով` շրջանցելով Թուրքիան

251
0

759710989

Իրաքը չի կարող նավթ արտահանել համաշխարհային շուկաներ Սիրիայի տարածքով: Այս մասին լրագրողներին հայտնել է Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը։ Այս մասին հաղորդում է TRT Haber-ը: Նրա խոսքերով` Անկարան հաշվի է նստում իրաքյան կառավարության կարծիքի հետ, սակայն եթե որոշվի, որ նավթը պետք է արտահանվի Սիրիայի տարածքով, ապա նման նախագիծը չի կարողանա իրագործվել Սիրիայում՝ անկյուն իրավիճակի պատճառով: Իսկ կայունությունը, նման նախագծերի իրագործման հարցում, ամենակարևոր բանն է, ասել է նախարարը:

Ավելի վաղ իրաքյան կենրոնական իշխանությունները դեմ են արտահայտվել Թուրքիայի տարածքով Իրաքյան Քրդստանից նավթի արտահանմանը` նշելով, որ արտահանումը կիրականացվի այլ ճանապարհներով: Նշվում էին նաև Իրաք-Սիրիա-Լիբանան և Իրաք-Հորդանան-Իսրայել ճանապարհները:

Հիշեցնենք, որ անցած տարվա վերջում Թուրքիայի կառավարության և Իրաքի Քրդստանի ինքնավարության ղեկավարության միջև ձեռք բերված համաձայնութամբ` այս տարվա հունվարի վերջին Թուրքիայի տարածքով դեպի համաշխարհային շուկաներ կարտահանվի այդ շրջանում արդյունահանվող նավթը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here