Ինչպես արդեն հայտնել ենք վրացական Imedi հեռուստաալիքի պատվերով ACPN group-ն անց է կացրել Վրաստանի նախագահական ընտրությունների Exit Poll, ըստ որի իշխանական «Վրաստանի երազանք» կուսակցության ներկայացուցիչ Գեորգի Մերգվելաշվիլին հաղթում է՝ հավաքելով ձայների 68%-ը: Երկրորդ տեղում է Նինո Բուրջանաձեն՝ 17% ձայներով, երրորդն է Միախեիլ Սաակաշվիլու թեկնածուն՝ Դավիդ Բագրաձեն՝ 9%:Սակայն մեկ վրացական մեկ այլ՝ «Ռուսթավի 5» հեռուստաընկերության պատվերով GFK group-ի կատարած Exit Poll-ի համաձայն Գ. Մարգվելաշվիլին հավաքել է 66.7,%֊ով, Ն.Բուրջանաձեն ունի 7.05%, Դ.Բագրաձեն` 20.02%: