Արմավիրի մարզի Արմավիր քաղաքում ամենուրեք կարելի է հանդիպել ոստիկանության մեքենաների: Տաքսու վարորդները նույնպես տեղաշարժման թերթիկով են երթևեկում:
AraratNews.am-ի թղթակցի հետ զրույցում տաքսու վարորդը նշեց, որ իր մեքենայով միայն մեկ ուղևոր է տեղափոխում:
Քաղաքի շուկայի մրգավաճառներն էլ մայթեզրին միրգ ու բանջարեղեն չեն վաճառում:
Փակ էր քաղցրավենիքի ու հագուստի խանութների ճնշող մեծամասնությունը:
AraratNews.am-ը ներկայացնում է լուսանկարներ և տեսանյութ՝ Արմավիր քաղաքում մարտի 30-ին տիրող իրավիճակից:









