Մարտի 27-ի դրությամբ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքում ամեն քայլափոխի կարելի է հանդիպել ոստիկանների, որոնք պահպանում են հասարակական կարգն ու անցորդներից անձը հաստատող փաստաթղթեր պահանջում:
Քաղաքացիներից մեկը AraratNews.am-ի թղթակցին հարցրեց, թե տեղաշարժման թերթիկ ունես՝ ոստիկանները ստուգում են:
Ոստիկանները, մեքենաներով քաղաքի փողոցներով շրջելիս, հիշեցնում են, որ ժամը 18:00-ից հետո արտակարգ դրության հետ կապված՝ քաղաքացիների ազատ տեղաշարժման սահմանափակումներն ավելի են խստացվում: Սահմանված ընթացակարգին չհետևելու հետևանքով քաղաքացիները կարող են տուգանվել 100-120 հազար ՀՀ դրամով:
Դեղատների մի մասում բժշկական դիմակ չկար: Արմավիրի ավտոկայանում էլ միջհամայնքային կամ Երևան-Արմավիր ուղղությամբ գնացող որևէ տրանսպորտ չնկատեցինք:
AraratNews.am-ը ներկայացնում է լուսանկարներ և տեսանյութ Արմավիր քաղաքում այսօր տիրող իրավիճակից:














