տուն Հասարակություն Առողջապահություն Իրավիճակն Արմավիրում այսօր (լուսանկարներ, տեսանյութ)

Իրավիճակն Արմավիրում այսօր (լուսանկարներ, տեսանյութ)

11445
0

Արմավիրի մարզի Արմավիր քաղաքում վարսավիրանոցների, հագուստի խանութների, մարզասրահների և անգամ՝ դեղատների մի մասը փակ են:

Այնուհանդերձ, քաղաքի ախտահանման աշխատանքները բավականին օպերատիվ են իրականացվում:

Սուպերմարկետներում հաճախորդների հոսք չի նկատվել: Որոշ մրգավաճառներ վստահեցնում էին, որ առևտուրը դեռ մի բան էլ «նստել է»:

«Կարաք մի 5-10 րոպե հետո էլ գաք՝ կտեսնեք, որ պարապ նստած եմ»,- վստահեցրեց մրգավաճառը:

Մեկ ուրիշ մրգավաճառ էլ նշեց, որ առևտուրը վերջին երկու օրերի ընթացքում է նվազել: Արտակարգ դրություն հայտարարելու օրը շատ լավ առևտուր է եղել:

«Արմավիրի մարզային գրադարանը» փակ է, բայց փոխարենն աշխատում է առցանց ռեժիմով: Գրադարանի տնօրենը AraratNews.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ առցանց ընթերցողների քանակն ավելացել է: Գրադարանն իր աշխատանքներն իրականացնում է ֆեյսբուքյան էջի միջոցով:

AraratNews.am-ը ներկայացնում է մարտի 19-ին Արմավիրի մարզի Արմավիր քաղաքից արված ֆոտոշարքը:

Օլյա Շահինյան