տուն Քաղաքական Միջազգային Իրավապաշտպաններն ԱՄՆ-ի իշխանություններին մեղադրում են մամուլի աշխատանքը խոչընդոտելու մեջ

Իրավապաշտպաններն ԱՄՆ-ի իշխանություններին մեղադրում են մամուլի աշխատանքը խոչընդոտելու մեջ

264
0

1111111111

Լրագրողների պաշտպանության միջազգային կոմիտեն ԱՄՆ իշխանություններին մեղադրել է Ռիչարդ Նիքսոնի նախագահությունից ի վեր լրագրողների աշխատանքի ամենախիստ վերահսկողության մեջ։ Այս մասին հաղորդում է BBC-ն։

Զեկույցում ասվում է, որ նախագահ Բարաք Օբաման չի կատարել իր խոստումը և չի ստեղծել ԱՄՆ պատմության ամենաթափանցիկ վարչակազմը։ Իրավապաշտպանները պնդում են, որ մամուլի հետ վարչակազմի հարաբերություններն այնքան վատն են, որ լրագրողները հաճախ չեն կարողանում նորմալ կատարել իրենց պարտականությունները։ Կոմիտեին առավել շատ մտահոգում է լրտեսության մասին օրենքի հաճախ կիրառումը պաշտոնյաների դեմ, որոնք թույլ են տվել տեղեկատվության արտահոսք։ Սա ամերիկյան մամուլի վիճակի առաջին հետազոտությունն է վերջին 19 տարիներում։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here