Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունն ահազանգում է, որ այս ամիս Իրանում մահապատիժների թիվը կտրուկ աճել է։ Հունվարին արձանագրվել է շուրջ 40 մահապատիժ, որոնցից 20-ը հաստատել են պաշտոնական աղբյուրները, իսկ 19 դեպքի մասին հայտնի է դարձել իրավապաշտպանների աղբյուրների շնորհիվ։
Նշվում է, որ սա ամենաբարձր թիվն է նախորդ տարվա բոլոր ամիսների հետ համեմատ։ Իրավապաշտպան կազմակերպությւնը նշում է, որ Իրանի նախագահ Հասան Ռուհանիի ընտրվելուց հետո նա բազմաթիվ հայտարարություններ է արել՝ երկրի իմիջը բարձրացնելու համար։ Սակայն այս դեպքերն ամենևին էլ չեն նպաստում այդ իմիջի բարձրացմանը։
Նույն աղբյուրի համաձայն՝ մահապատժի ենթարկվածների մեծ մասը ձերբակալվել է թմրանյութերի արտադրության և վաճառքի համար։
2013 թվականին ընդհանուր առմամբ մահապատժի է ենթարկվել 300 մարդ։