Կարծում եմ, որ իրավաբանները շատ ավելի ճիշտ մեկնաբանություն կտան։ Լրագրողների հետ ճեպազրույցում ասաց վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը՝ անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումի հարցով ՍԴ հրապարակած որոշմանը:
«Որոշակի յուրահատկություններ ունի այդ որոշումը, կարծում եմ, որ իրավաբանները շատ ավելի ճիշտ մեկնաբանություն կտան», — ասաց նա:
Դիտարկմանը, թե արդյոք վարչապետի հետ քննարկել է այդ հարցը, և ինչպիսին է եղել վարչապետի տրամադրությունը ՍԴ որոշման մասին լսելուց հետո, Կարապետյանն ասաց. «Շատ լավ, միշտ լավ է»: