Իրան-Հայաստան 400 կՎ լարման էլեկտրահաղորդման օդային գծի կառուցումն ու Վրաստան-Հայաստան 400 կՎ լարման էլեկտրահաղորդման օդային գծի կառուցման ծրագրի նախապատրաստական աշխատանքների իրականացումը համարվել է կառավարության այս տարվա գործունեության գերակա խնդիր:
«Նոր էլեկտրահաղորդման գծերի կառուցման նպատակն է Վրաստանի և Իրանի էներգահամակարգերի հետ կայուն աշխատանքների ապահովումը, նպատակ ունենալով բոլոր երեք երկրների էներգահամակարգերի համատեղ աշխատանքը զուգահեռ ռեժիմում: Նոր էլեկտրահաղորդման գծերի կառուցումը նկատելիորեն կբարելավի ծառայության որակը և զգալիորեն կխթանի էներգետիկայի բնագավառում տարածաշրջանային փոխշահավետ համագործակցության զարգացումը, ինչպես նաև կստեղծվի նախապայման ԱՊՀ երկրների էլեկտրաէներգետիկական համակարգի հետ զուգահեռ աշխատանք կազմակերպելու համար»,- ասված է կառավարության այս տարվա գործունեության գերակա խնդիրների հիմնավորման մեջ: