Իրանցի զբոսաշրջիկներն անցած տարի ատասահմանյան ուղևորությունների ժամանակ ծախսել են 8-10 մլրդ դոլար: Այս մասին հայտնել է Իրանի մշակութային ժառանգության և զբոսաշրջության կազմակերպության տնօրեն Մասուդ Սոլտանիֆարը: Հաղորդում է Mehr գործակալությունը:
Նրա խոսքերով` ընթացիկ փուլում (2012 մարտից մինչև 2013-ի մարտ) 7,7 մլն իրանցի այցելել արտասահման: Այդ ընթացքում Իրան է այցելել ընդամենը մեկ միլիոն զբոսաշրջիկ: «Կարելի է ասել, որ վերջին 8 տարիների ընթացքում Իրանի տուրիստական ոլորտում զգալի առաջընթաց չկա», — ասել է նա:
Նշվում է նաև, որ ներկայում Իրան են հիմնականում այցելում ուխտագնացները, որոնք մեկնում են իսլամական սրբավայրեր: