տուն Քաղաքական Միջազգային Իրանցի դերասանուհու անմեղ համբույրն առաջացրել է Իրանի իշխանությունների ցասումը

Իրանցի դերասանուհու անմեղ համբույրն առաջացրել է Իրանի իշխանությունների ցասումը

119
0

df12a899-bd39-49ac-8d1b-ca218f50ff1c_16x9_600x338

Իրանցի դերասանուհի Լեյլա Խաթամին վրդովեցրել է Իրանի իշխանություններին. նա համբուրել էր Կաննի կինոփառատոնի նախագահ Ժիլ Ժակոբին: Դա դիտարկվել է որպես Իսլամի նորմերին չհամապատասխանող քայլ կնոջ կողմից: Այս մասին հաղորդում է Al-Arabiya-ն:

Արևմտյան մարդու համար անմեղ այս լուսանկարը հրապարակվել է իրանական մամուլում: Դերասանուհու անթույատրելի քայլը մեկնաբանել է Իրանի մշակույթի նախարար Հուսյեն Նուշաբադին: «Նրանք, ովքեր այցելում են միջազգային միջոցառումներ, պետք է խնամքով մոտենան իրանցիների վարկին և բարոյականությանը, չի կարելի աշխարհին իրանցի կնոջը ներկայացնել անբարոյական կերպարով», — ասել է նախարարը:

Նախարարը Խաթամիի ներկայությունը փառատոնին նույնպես անբարոյական է գնահատել և մուսուլման կնոջ վարկին չհամապատասխանող: