Իրանցի այլախոհները հայտնել են այն մասին, որ երկրի կենտրոնական մասում կառուցվել է գաղտնի միջուկային օբյեկտ, հաղորդում է Reuters-ը:
Իրանական դիմադրության ազգային կենտրոնի ներկայացուցիչ Մեհդի Աբրիշամշիի խոսքերով ՝ իրանական իշխանությունները միջուկային օբյեկտ են կառուցել, որն ունի պաշտպանության և գաղտնիության ուժեղացված համակարգ և 600 մետրանոց թունել: Աբրիշամշիի խոսքերով՝ գաղտնի միջուկային օբյեկտը գտնվում է լեռներում՝ Մոբարեկե քաղաքից 10 կմ հեռավորության վրա: