տուն Քաղաքական Միջազգային Իրանցիները մեծ ցնծությամբ են ընդունել Ժնևում ձեռք բերված համաձայնությունները

Իրանցիները մեծ ցնծությամբ են ընդունել Ժնևում ձեռք բերված համաձայնությունները

241
0

131123233322-iran-agreement-04-horizontal-gallery

Իրանում մեծ ցնծությամբ են ընդունել է երկրի միջուկային ծրագրի վերաբերյալ Ժնևում ձեռք բերված համաձայնությունները։ Հիշեցնենք, որ երեկ «վեցյակը» և Իրանը համաձայնության են եկել, որով միջազգային հանրությունը հնարավորություն է ստանում հետևել Իրանում միջուկային ծրագրի զարգացմանը, Իրանը դադարեցնում է ուրանի հարստացումը նոր ցենտրիֆուգների միջոցով։ Ինչպես նաեւ կկառուցվի նոր ռեակտոր, որը թույլ կտա ստանալ պլուտոնիում։ Այս ամենի արդյունքում կակտիվացվեն Իրանի միջազգային որոշ հաշվեհամարներ։

Իրան վերադարձած պատվիրակությանը ընդունել են մեծ ցնծությամբ։ Իրանական շատ թերթեր ողջունել են այս համաձայնությունը։ Իսկ իրանական Etemaad-ն առաջին էջում գրել է. «Այստեղ՝ Իրանում բոլորը երջանիկ են»։ Իրանցիների մեծ մասը հույս ունի, որ այս համաձայնություններից հետո երկիրը դուրս կգա միջազգային շրջափակումից, իսկ տնտեսությունը նորից կսկսի շնչել։ Այս մասին գրում է BBC-ն։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here