Իրանի ճգնաժամային իրավիճակների կառավարման կենտրոնի ղեկավար Հասան Քադամին հայտնել է, որ առնվազն 7 հոգի մահացել, 30-ը վիրավորվել են երկրի Բուշեհր շրջանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով: Այս մասին տեղեկացնում է Press TV-ն:
Իրանի Բուշեհր շրջանում տեղի ունեցած երկրաշարժը 5,6 մագնիտուտ է եղել: Երկրաշարժի էպիկենտրոնը Բուշեհրի ատոմակայանից մոտ 30 կմ հեռավորության վրա է եղել: