տուն Լուրեր Իրանում 24 ժամվա ընթացքում վարակվածների թիվն ավելացել է 1053-ով

Իրանում 24 ժամվա ընթացքում վարակվածների թիվն ավելացել է 1053-ով

173
0
People wearing protective masks wait along the side of a street in the Iranian capital Tehran on February 24, 2020. - Iran's government vowed on February 24 to be transparent after being accused of covering up the deadliest coronavirus COVID-19 outbreak outside China as it dismissed claims the toll could be as high as 50. The authorities in the Islamic republic have come under mounting public pressure since it took days for them to admit to "accidentally" shooting down a Ukrainian airliner last month, killing 176 people. Iran has been scrambling to contain the outbreak since it announced the first two deaths in the holy city of Qom on February 19. (Photo by ATTA KENARE / AFP)

Կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված իրադրությունն Իրանում․ 16 մարտի

❗️Վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 1053-ով՝ կազմելով 14991։
❗️Վերջին 24 ժամվա ընթացքում մահվան 129 դեպք է արձանագրվել։ Մահացած հիվանդների ընդհանուր թիվը կազմում է 853։
❗️Ապաքինված հիվանդների թիվը ավելացել է 406-ով՝ կազմելով 4996։
Վերջին 24 ժամվա ընթացքում վիրուսն ամենաշատը տարածվել է Թեհրանում (200 դեպք) և Սպահանում (118 դեպք)։ Մնացյալ նահանգներում երկնիշ, իսկ 7 նահանգում միանիշ ցուցանիշ է արձանագրվել:
❗️Հայաստանի սահմանակից Արևելյան Ատրպատական նահանգում գրանցվել է 35 նոր դեպք։ Երեկ 36 էր։
Վարակի օջախ Ղոմում նվազում է նկատվել, արձանագրվել է վարակի 19 դեպք, երեկ 84 էր։
❗️Քաղաքացիների այցերը հիվանդանոցներ նվազեցնելու և առողջ քաղաքացիներին կորոնավիրուսով վարակվելու վտանգից զերծ պահելու նպատակով Իրանում գործարկվել է salamat.gov.ir կայքը։ Քաղաքացիները մուտք են գործում այդ կայք և լրացնում իրենց անձնական տվյալները։ Համակարգ մուտք գործելուց հետո քաղաքացին լրացնում է ներկայացվող հարցաշարը: Պատասխաններից հետո համակարգը ցույց է տալիս՝ արդյոք քաղաքացու մոտ առկա է կորոնավիրուսի ախտանշաններ, թե ոչ։ Եթե համակարգը ցույց է տալիս, որ առկա են ախտանշաններ, ապա համապատասխան շրջանի հիվանդանոցից կապվում են քաղաքացու հետ և համապատասխան ցուցումներ տալիս։ Օրվա ընթացքում միայն մեկ անգամ է հնարավոր մուտք գործել համակարգ և լրացնել տվյալները։
❗️Իրանի նախագահը թեև հայտարարել է, որ համաճարակի պիկն արդեն անցնում է, քաղաքացիներին կոչ է արել դուրս չգալ տներից և ճամփորդել խիստ անհրաժեշտության դեպքում։ Իրանի միջնահանգային և միջքաղաքային անցակետերում քաղաքացիները ջերմաչափվում են, կասկածելի ախտանշաններով քաղաքացիները հոսպիտալացվում են կամ պահանջում են ինքնամեկուսացվել։
❗️Իրանի ոստիկանությունն այս օրերին կորոնավիրուսի տարածման վերաբերյալ սոցիալական ցանցերում կեղծ տեղեկատվություն և տեսանյութեր հրապարակելու համար տարբեր նահանգներում երկու տասնյակից ավել քաղաքացու է ձերբակալել։
❗️Սոցիալական ցանցերում այս օրերին տարբեր օգտատերեր տեղեկատվություն էին հրապարակում, թե ալկոհոլը իբր նպաստում է վարակների կանխարգելմանը։ Վերջին օրերին ալկոհոլ օգտագործելու հետևանքով Իրանում մահացել է 134, իսկ թունավորվել՝ 1021 քաղաքացի։ Այժմ Իրանի հեռուստաընկերությունները սոցիալական հոլովակներ են տարածում՝ քաղաքացիներին իրազեկելով, որ ձեռնպահ մնան ալկոհոլ օգտագործելուց։
❗️Բենզալցակայաններում ևս արգելվել է կանխիկ վճարումներ կատարել, դրանք կամ պետք է փոխանցումով, կամ քարտերի միջոցով կատարվեն։
❗️Իրանի դատական իշխանության ղեկավարը 83 հազար բանտարկյալի ազատ արձակման մասին հայտարարություն է արել։
❗️Կորոնավիրուսից մահացել է Իրանի փորձագետների խորհրդի (88 անդամ ունեցող այդ կառույցը հոգևոր առաջնորդ է ընտրում) անդամ Սեյյեդ Հաշեմ Բոթհայի Գոլփայեգանին»:

Այս մասին իրանագետ Արմեն Իսրայելյանը գրել է ֆեյսբուքյան իր էջում։