տուն Քաղաքական Միջազգային Իրանում քրիստոնյաներին դատապարտել են հաղորդության ժամանակ գինի օգտագործելու համար

Իրանում քրիստոնյաներին դատապարտել են հաղորդության ժամանակ գինի օգտագործելու համար

186
0

Christian women attend a New Year mass at Saint Serkis church in central Tehran 

Իրանում 4 քրիստոնյա մահակի 80 հարվածի են դատապարտվել գինի օգտագործելու համար, որը նրանք կիրառել են հաղորդություն ստանալիս։ Նրանց ձերբակալել են, «տնային եկեղեցում» հենց հաղորդության ծիսակատարության ժամանակ և դատապարտել դեռ հոկտեմբերի 6-ին,- հայտնում է Newsru-ն:

Այս ընթացքում ՄԱԿ-ի՝ Իրանում մարդու իրավունքների խախտման հարցերով զեկուցող Ահմեդ Շահիդը հաշվետվություն է ներկայացրել, որի համաձայն, իրանական իշխանությունները պարբերաբար հետապնդում են կրոնական փոքրամասնություններին, մասնավորապես քրիստոնյաներին: Նրա խոսքերով, ամենածանրը բողոքական ավետարանականների վիճակն է, որոնք միսիոներական գործունեություն են ծավալում և մահմեդականներին քրիստոնեական հավատի բերում: Իրանի իշխանությունները դատապարտել են Շահիդի զեկուցումը և այն ոչ անկողմնակալ համարել։

ԱՄՆ պետդեպարտամենտի տվյալներով՝ Իրանում ապրում է մոտ 370 հազար քրիստոնյա։ Ի դեպ, Իրանում լայն տարածում են գտել տնային եկեղեցիները, որտեղ նորադարձ քրիստոնյաները ժամերգություններ են անցկացնում: Նրանց պաշտոնական եկեղեցիներ չեն թողնում, քանի որ Իրանի Իսլամական Հանրապետությունում մահմեդականների դարձը քրիստոնեություն խստորեն դատապարտվում է:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here