տուն Աշխարհ Իրանում նորից պաշտոնյա է վարակվել կորոնավիրուսով

Իրանում նորից պաշտոնյա է վարակվել կորոնավիրուսով

288
0

Իրանի արտակարգ պատահարների կազմակերպության ղեկավար Իսմայիլ Նաջարի մոտ կորոնավիրուսի առկայության թեստը դրական արդյունք է տվել: Այդ մասին հայտնել է կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Ալի Բահթիյարին։

«Նաջարն անցած շաբաթ բժշկական կենտրոններից մեկին է դիմել գրիպ հիշեցնող ախտանշաններով: Մի քանի անալիզների հանձնումից հետո պարզվել է, որ նրա հիվանդությունը պայմանավորված է կորոնավիրուսով»,-Բահթիյարի խոսքը մեջբերել է ISNA գործակալությունը:

Նա հավելել է, որ «այդ կապակցությամբ Նաջարը հոսպիտալացվել էր, սակայն այսօր ինքնազգացողության լավացումից հետո պարզ է դարձել, որ նրա կյանքին վտանգ չի սպառնում»:

«Բժիշկների հանձնարարականներին համապատասխան, նա դուրս է գրվել հիվանդանոցից եւ պետք է մի քանի օր անցկացնի տնային կարանտինում»,-նշել է կազմակերպության ներկայացուցիչը:

Պաշտոնական տվյալների համաձայն, ներկայում Իրանում կորոնավիրուսով վարակված է 6566 մարդ, գրանցվել է մահվան առնվազն 194 դեպք, ռուսական ՏԱՍՍ-ի տեղեկությունը փոխանցում է 168.am: