Իրանում նախօրեին տեղի է ունեցել ողբերգություն։ Հրապարակային մահապատժի ժամանակ դատապարտվածի բարեկամները նռնակ են պայթեցրել, որի հետևանքով վիրավորվել է մի քանի տասնյակ մարդ։ Այս մասին հաղորդում է Ֆրանսիայում տեղակայված «Իրանում մարդու իրավունքների պաշտպանության կոմիտեն»։
Պայթյունը տեղի է ունեցել Իլամ քաղաքում։ Վիրավորների թիվը տատանվում է 20-ից 28-ի միջև։ Նրանց մեջ եղել են ոստիկաններ, հրապարակային մահապատիժը դիտելու համար հավաքվածներ, անցորդներ։ Չնայած այս խառնաշփոթությանը, դատապարտյալն, այդուհանդերձ, ենթարկվել է մահապատժի։ Այս մասին հաղորդում է France Presse գործակալությունը։