Իրանում կորոնավիրուսից մահացել է արդեն 22 մարդ. սա մահացությունների թվով աշխարհում երկրորդ ցուցանիշն է Չինաստանից հետո։ Այս մասին այսօր հաղորդել է IRNA գործակալությունը` հղում անելով Իրանի առողջապահության նախարարության տվյալներին։
Գործակալության տվյալներով՝ «այս պահի դրությամբ Իրանում գրանցված են կորոնավիրուսից 22 մահվան դեպք, 141 վարակվածներ»։ Նշվում է, որ նախորդ օրը 54 իրանցի առողջացել եւ դուրս են գրվել հիվանդանոցներից։
Կորոնավիրուսը տարածված է Իրանի 20 շրջաններում` մեծ մասը Կումում եւ Թեհրանում։
Նշվում է, որ փետրվարի 25-ի դրությամբ հայտարարվել էր 95 վարակի եւ 15 մահացության մասին։