տուն Հասարակություն Առողջապահություն Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 60-ի

Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 60-ի

242
0

Իրանում գրանցել է կորոնավիրուսով վարակի  շուրջ 60 դեպք։ Այս մասին այսօր` փետրվարի 24-ին հաղորդել է Իրանի առողջապահության եւ բժշկական կրթության նախարարի տեղակալ Իրաջ Խարիրչին, հավելելով, որ մահացածների թիվը 12-ն է։

Միեւնույն ժամանակ Իրանի խորհրդարանի Կում քաղաքից ընտրված պատգամավոր Ահմադ Ֆարահանին կասկածի տակ է առել պաշտոնական տվյալները։

«Փետրվարի 23-ի երեկոյան ժամերի դրությամբ կորոնավիրուսից մահվան դեպքերը հասել են 50-ի»,- մեջբերում է  ILNA գործակալությունը։ Պատգամավորի խոսքերով «վարակը Կում մտել է երեք շաբաթ առաջ, սակայն ուշ են հայտարարել դրա մասին»։

Հիշեցնենք, որ Հայաստանը երկու շաբաթով դադարեցրել է ցամաքային կապը Իրանի հետ։