Իրանի իշխանությունները հայտնել են այն մասին, որ երկրում բրիտականան հետախուզության լրտես է ձերբակալվել: Այս մասին հայտնում է BBC-ն:
Հաղորդվում է, որ լրտեսին ձերբակալել են Իրանի հարավ-արևելքում գտնվող Քերման քաղաքում:
Քաղաքային դատարանի ղեկավարի խոսքերով՝ ձերբակալված լրտեսն արդեն խոստովանել է, որ 11 անգամ կապ է հաստատել բրիտանական հետախուզության աշխատակիցների հետ ինչպես Իրանում, այնպես էլ դրա սահմաններից դուրս: