տուն Քաղաքական Միջազգային Իրանում այս տարի կանխվել է մահապարտների 11 ահաբեկչություն

Իրանում այս տարի կանխվել է մահապարտների 11 ահաբեկչություն

193
0

url

Իրանի հատուկ ծառայություններին հաջողվել է կանխել 11 մահապարտնրերի ահաբեկչություն։ Այս մասին հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար գեներալ-մայոր Մոհամադ Ալի Ջաֆարին։ Այս ամսին հաղորդում է Mehr գործակալությունը։

Նա պատմել է, որ Սիսթան-Բելուջիսթան նահանգում մահապարտները պատրաստվում էին կազմակերպել լայնածավալ գործողություններ։ Ալի Ջաֆարին չի մանրամասնել, թե որ կազմակերպությունն է պատրաստվել իրականացնել այդ ահաբեկչությունները։ Սակայն հայտնի է, որ այս վայրում առավել ակտիվ է Ջունդալլահ կազմակերպությունը, որը պարբերեբար անօրինական գործողություններ է իրականացնում Սիսթան-Բլուջիսթանում։ 2009 թվականին Ջունդալլահն իր վրա էր վերցրել մի ահաբեկչության պատասխանատվություն, որը խլել էր 50 մարոդւ կյանք։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here